ԵՄ-ն հույս ունի փափուկ միջոցներով հասնել Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը, թեպետ փափուկ միջոցների փուլը կարելի է սպառված համարել։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ղեկավար Լուսինե Հակոբյանը։
Լևոն Սարդարյանն ու ՀԿ ղեկավարը զրուցում են Երևանում ընթացող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի, ՀՀ-ԵՄ հարաբերությունների, հայ-ադրբեջանական բանակցությունների մասին։
Հակոբյանի խոսքով, Սահմանադրության փոփոխության գործընթացում «այո»-ն կամ «ոչ»-ը ՀՀ քաղաքացիները պիտի ասեն։ Իշխանությունները ցանկացած բան կարող են նախաձեռնել, բայց որոշումը պետք է կայացնի հայ ժողովուրդը։ Բանախոսը նշել է, թե նոր Սահմանադրությանը «ոչ» ասելը բոլորովին լեգիտիմ իրավունք չի տալիս Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելու համար։




