Վերնատուն

«Տեսանելիք» մանկական մատենաշար. արվեստի լեզվով աշխարհի ճանաչումը․ «Վերնատուն»

«Տեսանելիք» մանկական մատենաշարը, զգայարանների, նախևառաջ՝ «տեսանելիքի» միջոցով աշխարհը ճանաչելու, այն նորովի տեսնելու և մանուկների «անելիքը» դարձնելու նպատակ ունի։

Մատենաշարի գաղափարի ու ստեղծման հեղինակը Լիլիթ Կոնոպլյովան է։ Գիրքն իրականացվել է Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի ստեղծագործական թիմով։

«Արվեստը սովորականն անսովոր, տեսանելի ու շարժուն դարձնելու ուժ ունի։ Միջավայրին արվեստագետի աչքով նայելը, թարմ, քննող հայացք ձևավորելու կարողությունների զարգացումը երեխաներին օգնում է ճանաչել աշխարհը և իրենց տեղն աշխարհում», – այսպես են մեկնաբանում հեղինակները։ 

Գրքի գաղափարի ու ստեղծման հեղինակ՝ Լիլիթ Կոնոպլյովան, բովանդակության հեղինակ Արմենակ Գրիգորյանը և տեքստերի հեղինակ Հերմինե Ստեփանյանը խոսում են գրքի բովանդակության ու առանձնահատկությունների մասին։

«Արվեստը ոչ միայն հանարագիտարանային բովանդակություն է, այլև արվեստն ունի բնույթ։ Երբ երեխայիս հետ սկսեցի արվեստի մասին խոսել իր դիպուկ դիտարկումները, ինձ շատ հետաքրքրեցին։ Իսկ երեխաների հետ ինչքան խոսես, այնքան նոր բաներ կիմանաս», – ասում է Լիլիթ Կոնոպլյովան։

Հեղինակներն ասում են՝ խնդիր չեն դնում, որ երեխան հիշի նկարչի կամ ստեղծագործության անունը, նա ուղղակի իր միջավայրում պիտի շոշափի, տեսնի, զգա, կարողանա վերարտադրել կամ ստեղծագործել։ Երեխաների հետ ոչ թե պետք է իրենց մասին խոսել, այլ իրենց հետ խոսել։

«Տեսանելիքի» առաջին հատորը նվիրված է կենդանիներին։ Արվեստի միջոցով կենդանիների հետ շփումը շրջապատի ու միմյանց հանդեպ հոգատար վերաբերմունք դրսևորելու հնարավորություն է։

Կարդացեք նաև

Back to top button