ԿարևորՔաղաքական

Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին ԵՔՀ-ին հյուրընկալելու հարցում. ՀՀ վարչապետ

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հանդիպումներից մեկը 2028 թվականին կանցկացվի Ադրբեջանում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է այդ որոշումը:

«Ես ողջունում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թվականին Ադրբեջանում անցկացնելու որոշումը։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին՝ Եվրոպական քաղաքական համայնքին հյուրընկալելու համար»,-X-ի իր էջում գրել է վարչապետը։

Ավելի վաղ վարչապետը տեղեկացրել էր, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը: 

Կարդացեք նաև

Back to top button