ԿարևորՀասարակություն

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում 2026-ի գարնանը. վարչապետ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի գարնանը, տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում և շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին՝ այս որոշմանն աջակցելու համար»,- գրել է վարչապետը։

«Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրագայում։

2022 թվականի մայիսի 9-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջարկել էր ստեղծել նոր քաղաքական միություն, որում կարող են ընդգրկվել ԵՄ-ից դուրս գտնվող երկրները։ 2022 թվականի հունիսի վերջին Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում քննարկել էին Մակրոնի առաջարկը եւ պայմանավորվել էին առաջ տանել այն։

Կարդացեք նաև

Back to top button