
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա կատարված հարձակման կապակցությամբ։
«Վշտացած ենք Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա հարձակման լուրից, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Միանալով տարբեր երկրների ներկայացուցիչների ցավակցություններին՝ մենք դեմ ենք ատելության և բռնության բոլոր ձևերին»,-նշել է ԱԳՆ-ն X-ի իր էջում։
Saddened to hear about the attack on #Israel's embassy staff in Washington, D.C., resulting in loss of two lives.
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) May 22, 2025
Joining condolences from different countries, we stand against all forms of hatred & violence. @IsraelMFA
Վաշինգտոնի կենտրոնում՝ Հրեական թանգարանի մոտ, սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։




