ԿարևորՄիջազգային

Վաշինգտոնի կենտրոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցներին սպանողը հայտնաբերվել է

Վաշինգտոնի կենտրոնում՝ Հրեական թանգարանի մոտ, սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։

Կասկածյալը ձերբակալվել է և ոստիկանության կողմից նույնականացվել որպես Չիկագոյի 30-ամյա բնակիչ Էլիաս Ռոդրիգես։

Ոստիկանությունը հայտնում է, որ ձերբակալության ժամանակ նա գոռում էր «Ազատագրե՛ք Պաղեստինը»։

Հետաքննությունների դաշնային բյուրոն ստուգում է «ահաբեկչության հետ նրա հնարավոր կապերը», հայտնել է ՀԴԲ-ի Վաշինգտոնի գրասենյակի փոխտնօրենը։

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատունը հայտնել է, որ սպանվել են իր աշխատակիցները՝ Յարոն Լիսչինսկիա և Սառա Միլգրամը։ Նրանք երիտասարդ զույգ էին, որ պատրաստվում էին ամուսնանալ։

Կարդացեք նաև

Back to top button