ԿարևորՀասարակություն

Քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում է «Հուզական աջակցության թեժ գիծ» փորձնական ծրագիրը

Հաշվի առնելով, որ Հոգեկան առողջության իրազեկման ամիսը (Mental Health Awareness Month) նշվում է ամեն տարի մայիսին, Երևանի քաղաքապետարանը, ի դեմս աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության, համագործակցում է «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ, որը քաղաքապետարանի աջակցությամբ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» փորձնական ծրագիրը:

Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկվածությունը հոգեկան առողջության կարևորության, հոգեկան մարտահրավերների, ինչպես նաև բուժման և աջակցման հնարավորությունների վերաբերյալ։

Երևանի քաղաքապետարանը համագործակցությամբ Երևանի մետրոպոլիտենի վեց կայարաններում տեղադրել է գովազդային 7 պաստառ հուզական աջակցության անվճար «Թեժ գծի» վերաբերյալ, որը բոլոր քաղաքացիներին հնարավորություն է տալիս խոսելու հոգեկան առողջության մասին իրենց հուզող բոլոր հարցերի մասին և ստանալու համապատասխան ուղղորդում կամ աջակցություն՝ հատուկ վերապատրաստում անցած մասնագետների կողմից:

Կարդացեք նաև

Back to top button