Դպրություն

Համաշխարհային շուկայում Հայաստանը դիրքավորվում է որպես «ինժեներական կենտրոն»․ «Դպրություն»

«Ինժեներական քաղաք» ծրագիրը վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցում Հայաստանը ինժեներական տեխնոլոգիաների արտադրանքի և ծառայությունների համաշխարհային արտահանողի վերածելու ուղղությամբ:

Կրթության նկատմամբ իր համապարփակ մոտեցման միջոցով «Ինժեներական քաղաքը» կրթում է բարձրակարգ մասնագետների և խթանում նորարարության և համագործակցության մշակույթի զարգացումը: Տարբեր կրթական նախաձեռնությունները՝ «Ինժեներական դպրոց»-ից մինչև «Ավիատիեզերական ճարտարագիտություն» մագիստրոսական ծրագիր, ուսանողներին զինում են հմտություններով և գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են արագ զարգացող ինժեներական ոլորտում զարգանալու համար:

Կամրջելով ակադեմիական արդյունաբերական ուղղությունները՝ «Ինժեներական քաղաք»-ը Հայաստանը դիրքավորում է որպես ինժեներական նորագույն լուծումների տարածաշրջանային հանգույց և նպաստում երկրի տնտեսական աճին ու մրցունակության բարձրացմանը համաշխարհային հարթակում:

«Ավիատիեզերական ճարտարագիտություն» ծրագիրը հնարավորություն կտա ձևավորել ոլորտի մասնագետների համայնք, որը պատրաստ է դիմակայել ժամանակակից մարտահրավերներին, ինչպես նաև տեսական և գործնական գիտելիքներով համակողմանի պատկերացում ունենալ գիտության և արտադրության մասին։

«Դպրություն» հաղորդման հյուրերն են ՀԱՊՀ «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ինժեներական քաղաքի «Փրոջեկտ Ինտեգրեշն» ընկերության գլխավոր ինժեներ, ինժեներական քաղաքի կրթական ծրագրերի ղեկավար Անդրանիկ Աղաջանյանը և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Ավիատիեզերական ինժեներության ամբիոնի ուսանող Վրույր Գրիգորյանը։

Կարդացեք նաև

Back to top button