ԿարևորՔաղաքական

Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը․ Միրզոյան

Ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանը նշել է. «Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը՝ մեր ժողովուրդների և երկու պետությունների շահերին համապատասխան»:

Ավելի վաղ տեղի էր ունեցել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը։

Սերգեյ Լավրովն երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել մայիսի 20-ին: Նա այսօր կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Կարդացեք նաև

Back to top button