
«Հանուն Հանրապետություն» եւ Եվրոպական կուսակցություններն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանի ԱԳՆ շենքի մոտ՝ պարզելով «Մարդասպան» գրությամբ ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պատկերներով պաստառներ։
Ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորել են անցնել փողոցի դիմացի հատված, բայց ցուցարարները չեն համաձայնել։
ՌԴ ԱԳ նախարարի երեւանյան այցին ընդառաջ նախօրեին եւս կազմակերպվել էին բողոքի ակցիաներ՝ մայրաքաղաքի որոշ հատվածներում փակցնելով «Մարդասպան» գրությամբ եւ ՌԴ նախագահի դիմանկարով պաստառներ։
ՀՀ ՆԳՆ հայտնել էր, որ ոստիկանները հեռացրել են փակցված պաստառները և վերացրել են իրավախախտումը։
Երեկվա բողոքի ակցիային անդրադարձել էր նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել էր, որ ակցիայի մասնակիցների գործողությունները վճարված են։ «Հնարավոր է՝ Հայաստանում ինչ-որ մեկը դեռ չի սպառել USAID-ի միջոցով փոխանցված գումարը»,- նրա խոսքերն էր մեջբերել ՏԱՍՍ- ը։ Զախարովան նշել էր, որ Ռուսաստանը կենտրոնանում է Հայաստանի հետ դրական օրակարգի վրա։




