
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն Հայաստանում է պաշտոնական այցով։ Այսօր նա հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր:
Անդրադարձել է եղել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:




