ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Պահ էր գալիս, որ թվում էր՝ վերջն է․ Վոլոդյա Ստեփանյան․ «Կյանքին ասել այո՛»

Վոլոդյա Ստեփանյանը ծնվել է 2001 թվականին Երևանում։ Դպրոցից հետո արհեստագործական ուսումնարանում վարսավիրություն էր սովորում, բայց կարճ ժամանակ անց հասկացավ, որ մասնագիտությունն իրենը չէ։ Իսկ թե որն էր իրենը, հասկացավ արդեն Ջիվանու անվան աշուղական դպրոցում։ Վոլոդյան սիրահարվեց երգին, բայց դպրոցում հասցրեց սովորել մեկ տարի, 2019-ի հուլիսին զորակոչվեց բանակ։ Ծառայում էր Ջրականում։ Ամեն ինչ իր սրտով էր՝ ծառայությունը, ընկերները, մթնոլորտը։ Ծառայությունը հաջողված կարող էր համարել, եթե չլիներ չարաբաստիկ պատերազմը։ Թեժ մարտեր, ընկերների կորուստ, վիրավորում, մահվան ու գերության իրական վտանգ, բայց նաև փրկության պատմություն, ու այս ամենը պատերազմական ընդամենը երկու օրում։ «Պահ էր գալիս, որ թվում էր՝ վերջն է, բայց  մտածում էի՝ եթե մինչև այս վայրկյանը կանք, ուրեմն լավ է լինելու»,-պատմում է Վոլոդյան։

Ապաքինվելուց հետո 2020-ի դեկտեմբերից  ծառայությու նը  շարունակեց  Խոջալուի (Իվանյան) զորամասում։ Զորացրվելուց հետո Վոլոդյան ամբողջությամբ նվիրվեց երգին։ Ազգային, ժողովրդական երգի մատուցումը նա համարում է իր կարևորագույն առաքելություններից մեկը։

Կարդացեք նաև

Back to top button