ԿարևորՀասարակություն

Խուզարկություն քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում, «Արմենպրես»-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը: 

Թեմայի շուրջ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանն իր հերթի Ֆեյսբուքում գրել է, որ ՔՏՀԱ տեսչական մարմնի որևէ աշխատակից այս պահին ձերբակալված չէ: 

Խոսնակը հաստատել է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Տեսչական մարմնում այս պահին իրականացնում է խուզարկություն:

Կարդացեք նաև

Back to top button