ԿարևորՄիջազգային

Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է

Մոսկվան պատրաստ է Կիևի հետ համագործակցել ապագա հրադադարի վերաբերյալ հուշագրի շուրջ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկու ժամ տևած հեռախոսազրույցից հետո։

ՏԱՍՍ-ն ամփոփել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների զրույցի հիմնական կետերը։

  • Զրույցի ընթացքում Թրամփը արտահայտել է իր դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ։
  • Ուկրաինայի հետ հրադադարը հնարավոր է համապատասխան համաձայնությունների հասնելուց հետո, ասել է Պուտինը։
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հուշագիրը կարող է ներառել հրադադարի և կարգավորման սկզբունքների հարցեր, նշել է Ռուսաստանի նախագահը։
  • Ռուսաստանը և Ուկրաինան պետք է գտնեն փոխզիջումներ, որոնք կբավարարեն երկու կողմերին էլ։
  • Ստամբուլում շփումների վերսկսումը ցույց է տալիս, որ կողմերը «ընդհանուր առմամբ ճիշտ ուղու վրա են», ընդգծել է Պուտինը։
  • Պուտինը բարձր է գնահատել Թրամփի հետ զրույցը՝ նշելով, որ այն կառուցողական էր։

ԱՄՆ նախագահը որևէ հայտարարություն չի արել Պուտինի հետ զրույցից հետո։

Կարդացեք նաև

Back to top button