Առանց տողատակի

Եթե իմպիչմենտը չստացվի, կընտրենք պայքարի այլ տարբերակ. «Առանց տողատակի»

Վարչապետի շահերից է բխում արտահերթ ընտրությունների գնալը։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Լևոն Սարդարյանն ու պատգամավորը զրուցում են իմպիչմենտի նախաձեռնության, Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու առաջադրելու, իշխանության և ընդդիմության արձագանքների մասին։

Աղազարյանի խոսքով` իրենց պայքարը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի դեմ է, այլև Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան առանցքի ուժերի, քանի որ նրանց օրոք ընտրություններ են կեղծվել։

Պատգամավորը նշել է, թե կա իմպիչմենտի միայն մեկ նախաձեռնություն, և դա իրենց առաջարկածն է։

Կարդացեք նաև

Back to top button