
Մայիսի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Խելաշվիլիի հետ, հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև կապերի ակտիվացման և փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։




