Առանց տողատակի

Մեր խորհրդարանում «տրոյական ձիեր» կան․ «Առանց տողատակի»

Ժողովրդավարությունը կառավարման նաև աղմկոտ համակարգ է: Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Լևոն Սարդարյանն ու պատգամավորը զրուցում են Ազգային ժողովում նախօրեին տեղի ունեցած միջադեպի, իշխանության և ընդդիմության փոխհարաբերությունների, «նախկիններ-ներկաներ» բաժանման մասին։

Կոնջորյանի խոսքով, գործող խորհրդարանը Հայաստանում, նախորդ տասնամյակների համեմատ, գտնվում է պետականության, ինքնիշխանության համար պայքարի կիզակետում: «Խորհրդարանում տեսնում ենք հասարակության ներվը»,- նշել է պատգամավորը, հավելել, թե մեր պետությունը գոյաբանական պայքարի մեջ է, իսկ խորհրդարանական ընդդիմությունը դեմ գնում ինքնիշխանության համար պայքարին: Ոչ նորմատիվային խոսքը պետք է չեզոքացնել, բայց հայհոյանքներն առաջինը տվել է Քոչարյանի «երեխան»:

Կարդացեք նաև

Back to top button