ԿարևորՔաղաքական

Ալեն Սիմոնյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրների: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաև Ղազախստանի աջակցությունը` ուղղված երկու երկրների միջև կառուցողական երկխոսությանը:

Ալեն Սիմոնյանը նաև ընդգծել է, որ մեր երկիրը շահագրգռված է առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվ ընդլայնմամբ:

Կարդացեք նաև

Back to top button