
Կանադացի երգչուհի Սելին Դիոնը կարճ տեսաուղերձով դիմել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցներին, որի առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Շվեյցարիայի Բազել քաղաքում։
Ինչպես գրում է BBC-ին, Դիոնը Եվրատեսիլ երգի մրցույթում հաղթել է 1988 թվականին, որտեղ նա ներկայացրել է Շվեյցարիան և նոր էր սկսում իր երաժշտական կարիերան։
«Կցանկանայի ձեզ հետ լինել,-ասել է նա իր տեսաուղերձում՝ հավելելով,- Շվեյցարիան միշտ առանձնահատուկ տեղ ունի իմ սրտում։ Սա այն երկիրն է, որ հավատաց ինձ և հնարավորություն տվեց լինել ինչ-որ յուրահատուկ բանի մաս»։
Առաջին կիսաեզրափակչում մրցել է 15 երկիր։ Եզրափակիչ են անցել Նորվեգիան, Ալբանիան, Շվեդիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Սան Մարինոն, Էստոնիան, Պորտուգալիան և Ուկրաինան։
Մրցույթը լքել են Ադրբեջանը, Բելգիան, Կիպրոսը, Խորվաթիան և Սլովենիան։




