ԿարևորՀասարակություն

«Եվրատեսիլ 2025». հայտնի են առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները

Շվեյցարական Բազելում մեկնարկել է «Եվրատեսիլ»-ը։ Առաջին կիսաեզրափակչում բեմ են բարձրացել 15 երկրների ներկայացուցիչներ, որոնցից 10-ն անցել են եզրափակիչ` Նորվեգիան, Ալբանիան, Շվեդիան, Իսլանդիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Սան Մարինոն, Էստոնիան, Պորտուգալիան, Ուկրաինան:

Վեց երկիր միանգամից կանցնի եզրափակիչ՝ մրցույթի կազմակերպիչ Շվեյցարիան և «Մեծ հնգյակը», որոնք ամենաշատն են վճարում մրցույթին՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան։

Հայաստանի ներկայացուցիչ Պարգը հանդես կգա մրցույթի երկրորդ կիսաեզրափաչում՝ մայիսի 15-ին՝ 5-րդ համարի ներքո:

Կարդացեք նաև

Back to top button