Այսօր Հանրային ռադիոյի ուղիղ եթերում՝ «Սուրճ ու սեր առավոտից» հաղորդումը հրավիրում է բացահայտելու մարդկային ունակությունների անսովոր աշխարհը:
Հաղորդավարներ Տիգրան Հարությունյանը և Լուսինե Մուրադյանը սպասում են Ձեր զանգերին և հաղորդագրություններին՝ քննարկելու արտառոց ունակություններով մարդկանց մասին: Գիտե՞ք մեկին, ով տիրապետում է անսովոր կարողությունների: Միացեք մեզ և կիսվեք Ձեր պատմություններով:
Հաղորդման հյուրն է՝ Գուրգեն Հովհաննիսյանը՝ աստղաբան, էզոթերիկ և նկարիչ, որը կբացահայտի արտասովոր ունակությունների գաղտնիքները:
Հաղորդման ընթացքում՝ թարմ լուրեր, եղանակի կանխատեսում, քաղաքի երթևեկության իրավիճակ, արտարժույթի փոխարժեք և լավ երաժշտություն:
Միացեք մեզ և դարձեք զրույցի մասնակից:




