ԿարևորՀասարակություն

Հղիությունը փրկել  է թիթեղից վնասված կնոջ կյանքը

Մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ, իր ֆեյբուքյան էջում հայտնել են «Էրեբունի» բժշկական կենտրոնից:

«Նախնական տեղեկություններով` կիրակի երեկոյան, ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը` վնասելով որովայնը: Հարազատները կնոջն անմիջապես ծննդատուն են տեղափոխել: Հղիին հետազոտելուց հետո, բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց սկսվել է վիրահատությունը: Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը: Ծնվել է 2450 գրամ քաշով 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5սմ երկարությամբ խորը վնասվածքով»,- ասված է գրառման մեջ:

Նորածնի ճակատի վերքը կարելու նպատակով նա անմիջապես   տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Բժիշկները մոր և երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:  Նրանք համոզված են, որ կնոջ կյաքնը փրկել է հղիությունը` դեռևս չծնված երեխան:

Կարդացեք նաև

Back to top button