ԿարևորՄիջազգային

ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի ամերիկացի պատանդին

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ազատ կարձակի Իսրայելի և ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող պատանդին՝ Էդան Ալեքսանդրին։ Նա զինյալների կողմից գերի է վերցվել 2023 թվականի հոկտեմբերին։

Որոշումն ընդունվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելք երեքշաբթի օրը նախատեսված այցից առաջ։

ՀԱՄԱՍ- ի պաշտոնյաները հայտարարել են, որ այդ քայլի նպատակն է նպաստելու 70-օրյա շրջափակման մեջ գտնվող Գազա մարդասիրական օգնություն հասցնելու գործարք կնքելուն։

ՀԱՄԱՍ- ի բարձրաստիճան պաշտոնյան BBC-ին ասել է, որ խմբավորումը Կատարում ուղիղ բանակցություններ է վարում ԱՄՆ պաշտոնյաների հետ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իսրայելի իշխանություններին տեղեկացրել է Ալեքսանդրին ազատ արձակելու ՀԱՄԱՍ- ի մտադրության մասին։

Բանակցություններին ծանոթ պաղեստինցի պաշտոնյան BBC-ին հայտնել է, որ ՀԱՄԱՍ- ի քայլը բարի կամքի դրսրևորում է Թրամփի այցից առաջ։

Կարդացեք նաև

Back to top button