ԿարևորՄիջազգային

Բիլ Գեյթսն իր կարողության մեծ մասը կնվիրաբերի բարեգործությանը

Միլիարդատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ առաջիկա երկու տասնամյակների ընթացքում նախատեսում է բարեգործական և մարդասիրական նպատակներին նվիրաբերել իր հսկայական կարողության 99 տոկոսը, հաղորդում է BBC-ն։

«Ես գրեթե ամբողջ կարողությունս կտրամադրեմ Գեյթսի հիմնադրամին՝ ամբողջ աշխարհում կյանքեր փրկելու և բարելավելու համար։ Եվ 2045 թվականի դեկտեմբերի 31-ին հիմնադրամը ընդմիշտ կփակի իր դռները»,-ասել է Գեյթսը։

Հաջորդ 20 տարիների ընթացքում «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամը, ինչպես սպասվում է, կտրամադրի ընդհանուր առմամբ 200 միլիարդ ԱՄՆ դոլարի նվիրատվություն, ինչը կրկնակի գերազանցում է կազմակերպության կողմից վերջին 25 տարվա ընթացքում հատկացված գումարները, հայտնում է dpa գործակալությունը։

Նշված գումարը գերազանցում է հիմնադրամի ներկա ակտիվների ծավալը, իսկ մնացած ֆինանսական միջոցները, ըստ աղբյուրի, կտրամադրվեն անձամբ Բիլ Գեյթսի կողմից, որի կարողությունը ներկայում գնահատվում է շուրջ 108 միլիարդ դոլար։

Կարդացեք նաև

Back to top button