Մենք արվեստին, պարին, թատրոնին վերաբերվում ենք ոչ թե որպես աշխատանքի, այլ «կապիկության»։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը։
Լևոն Սարդարյանն ու ռեժիսորը խոսում են Հաղթանակի օրվա, մշակույթի, հանրային տրամադրությունների մասին։
Շահվերդյանի խոսքով, հասարակությունը մշակութային քաղցը ցածրորակ համերգներով է լցնում, և տանուլ ենք տվել, երբ մարզահամերգային համալիրում ցածրորակ համերգներ են լինում։




