
Հինգշաբթի օրը՝ մայիսի 8-ին, Գերագույն Ռադան հավանության է արժանացրել «Ուկրաինայի կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ամերիկա-ուկրաինական ներդրումների վերականգնման հիմնադրամ ստեղծելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» թիվ 0309 օրինագիծը։
Օրինագծին «կողմ» է քվեարկել 338 պատգամավոր։ «Դեմ» և «ձեռնպահ» ձայներ չեն եղել։
Քվեարկությանը չեն մասնակցել 9 խորհրդարանականներ։
Մայիսի 1-ին Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան ստորագրել են ուկրաինական հազվագյուտ հանածոների համատեղ արդյունահանման համաձայնագիրը, որի շուրջ բանակցել էին մի քանի ամիս: Ամերիկյան կողմից այն ստորագրել է ֆինանսների, իսկ ուկրաինական կողմից՝ էկոնոմիկայի նախարարը:




