
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընտրվել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նոր ղեկավար։ Կուսակցության անդամները կողմ են քվեարկել նրա թեկնածությանը քաղաքական ասոցիացիայի համագումարում։
«Համագումարի որոշմամբ, պարոն Իրակլի Կոբախիձեն միաձայն ընտրվել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» քաղաքացիների քաղաքական միության նախագահ»,- քվեարկությունից հետո հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
«Վրացական երազանք»-ի նախկին նախագահ, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ապրիլի 25-ին հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու մասին՝ բացառելով ընդդիմությանը միանալու հնարավորությունը։




