ԿարևորՄիջազգային

Ֆրիդրիխ Մերցը Գերմանիայի կանցլեր չընտրվեց. առաջին անգամ ԳԴՀ պատմության մեջ

Պահպանողական քրիստոնեա-դեմոկրատական CDU/CSU դաշինքի թեկնածու Ֆրիդիրխ Մերցն առաջին փուլով կանցլեր՝ կառավարության ղեկավար, չի ընտրվել, հայտնում է DW-ն։

Անհրաժեշտ 316 ձայներից նա հավաքել է 310-ը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ խորհրդարանական մեծամասնության թեկնածուն առաջին փուլով չի ընտրվում։

Բունդեսթագի նիստը քվեարկությունից հետո ընդմիջվել է կուսակցական խորհրդակցությունների նպատակով։  

Կրկնակի քվեարկությունը, ըստ Սահմանադրության, կարող է տեղի ունենալ 14 օրվա ընթացքում։

Եթե ​​այս դեպքում Մերցը չստանա խորհրդարանական մեծամասնության՝ Բունդեսթագի 630 պատգամավորներից 316-ի քվեն, ապա երրորդ փուլում ընտրվելու համար նրան բավարար կլինի պարզ մեծամասնության ձայները։

Կարդացեք նաև

Back to top button