ԿարևորՄիջազգային

Թրամփն առաջարկում է 100% մաքսատուրք սահմանել արտասահմանյան ֆիլմերի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է առևտրի նախարարությանը 100 տոկոս մաքսատուրք սահմանել արտասահմանյան ֆիլմերի համար։

Truth Social սոցիալական ցանցում նա գրել է․ «Ամերիկայի կինոարդյունաբերությունը շատ արագ է մահանում։ Այլ երկրներ տարբեր գրավիչ առաջարկներ են անում մեր կինոգործիչներին և ստուդիաներին՝ Միացյալ Նահանգներից նրանց դուրս բերելու համար»։

Նրա խոսքով՝ Հոլիվուդը «դատարկվում է», ինչը «ազգային անվտանգության համար սպառնալիք» է։

Հունվարին Թրամփը հայտնի կինոաստղեր Սիլվեստր Ստալոնեին, Մել Գիբսոնին և Ջոն Վոյթին նշանակել էր Հոլիվուդում հատուկ դեսպաններ՝ նպատակ ունենալով ուժեղացնել կինոարտադրության ոլորտը։

Կինոարտադրողները տարիներ շարունակ հեռանում են Հոլիվուդից՝ նախապատվություն տալով հարկային արտոնություններ ունեցող երկրներին, որտեղ նկարահանումներն ավելի էժան են։

FilmLA-ի՝ տարածաշրջանի արտադրությանը հետևող ոչ առևտրային կազմակերպության տվյալներով՝ Լոս Անջելեսում կինո և հեռուստատեսային արտադրությունը վերջին տասնամյակում նվազել է գրեթե 40%-ով։

Ըստ The Wall Street Journal-ի՝ այս տարվա ամենաշատ եկամուտ ստացած «Minecraft: The Movie» ֆիլմը նկարահանվել է արտասահմանում։ Դրսում են նկարահանվել նաև «Mission: Impossible — The Final Reckoning»-ը և «Jurassic World: Resurgence»-ը։

Կարդացեք նաև

Back to top button