
Հայտնաբերվել է ապրիլի 30-ին անհետ կորած համարվող 2012 թ․ ծնված Յանա Ս․-ն, հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից։
Հաղորդագրության համաձայն՝ 12-ամյա աղջիկը հայտնաբերվել է համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ։ Նշվում է, որ կազմվել են համապատասխան փաստաթղթեր և նա ներկայացվել է նախաքննական մարմին։




