Վերնատուն

Ջազը՝ երկխոսություն․ ինչպիսին է ջազն այսօր․ «Վերնատուն»

Ապրիլի 30–ը նշվում է որպես ջազի միջազգային օր։ Երաժշտագետ, ջազագետ Ռիմա Տիգրանյանը  խոսում է ջազի մշակույթի ու փիլիսոփայության, նրա հասարակական-քաղաքական դերի, համաշխարհային ջազի մերօրյա զարգացումների և հայաստանյան ազդեցությունների մասին։

Նա ասում է, որ եթե նախորդ դարի 20-ական թվականներին ջազը արևմուտքի և արևելքի բախման և հակադրության խնդիր ուներ, «սև մարդու» ազատության մասին էր ու դրսևորվում էր ակտիվ պայքարով ու դիմադրությամբ, ապա այսօր այն ընտրել է երկխոսության ձևաչափը։

Եվ՛գիտական ուսումնասիրությունները, և՛ համերգները խոսում են երկխոսության մասին։ Ռիմա Տիգրանյանը փորձում է սահմանել՝ ինչ է ջազը մեր օրերում․ ջազը միայն երաժշտություն չէ, այլ մշակույթ է, արվեստ, կենսակերպ և մտածողություն։

Յուրաքանչյուր ժամանակաշրջանում ջազը փորձում է ընդլայնել իր սահմանները, վերափոխվել։ Իսկ առհասարակ՝ «ջազը չի սահմանվում։ Եթե այն կարողանում ես սահմանել, ուրեմն՝ այն ավարտված է»։

Այսօր ջազը անընդհատ երկխոսության մեջ է ժամանակակից երաժշտական ուղղությունների և ժանրերի հետ։ «Երբ ստատիկ նույն տեղում չես մնում ու փորձում ես քանդել հինը, ընդլայնել սահմանները, մնում ես ակտուալ», – ասում է Ռիմա Տիգրանյանը։

Կարդացեք նաև

Back to top button