Քաոսի պայմաններում Ադրբեջանը սպասում է նոր հնարավորությունների։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցացված փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը։
Լևոն Սարդարյանն ու քաղաքագետը զրուցում են Հայաստանում և Հայաստանի շուրջ իրադարձությունների, Հայաստանի առջև ծառացած ռիսկերի և հնարավորությունների, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների մասին։
Մինասյանի խոսքով, Ադրբեջանը շահագրգռված է կայուն խաղաղության հասնել Հայաստանի հետ։ «Ունենք իրավիճակ, երբ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է, բայց կողմերից մեկը տորպեդահարում է։ Պայմանագրի ստորագրմամբ Ադրբեջանը կկորցնի ուժի սպառնալիքի գործիքը»,- նշել է քաղաքագետը։




