
Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի, նրա աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուքից հետո 6 անձ ձերբակալվել է, Factor.am-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
«Ձերբակալված անձանց մասով նյութերն ուղարկվել են նախաքննական մարմնին»,- հայտնել է ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։




