🎙Առավոտյան թարմություն ու տրամադրություն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում՝ Սևակ Հակոբյանի և Մարինա Գրեգի ընկերակցությամբ:
📌Այսօր մեզ հետ են՝
• Գարի Քյոսայանը՝ Հայաստանի ջազի բացառիկ դեմքերից, դաշնակահար և կոմպոզիտոր,
• Ալլա Սահակյանը՝ հմայիչ երգչուհի և դերասանուհի:
🎷Ջազի միջազգային օրվա առթիվ կբացահայտենք այս հրաշալի երաժշտական ժանրի գաղտնիքները, կլսենք անկրկնելի կատարումներ և կզրուցենք ջազի ուժի մասին:
⏳Օրվա քննարկման թեման՝ «Եթե մի օր ազատ լինեիք բոլոր պարտականություններից, ինչպե՞ս կանցկացնեիք այդ օրը»: Կիսվեք ձեր երազանքի օրվա մասին:
📌Մեր 90 րոպեի ընթացքում՝
• Թարմ տեղեկատվություն,
• Եղանակի կանխատեսում,
• Տարադրամի փոխարժեքներ,
• Քաղաքի երթևեկության իրավիճակ,
• Լավ երաժշտություն:
☎️Միացեք մեզ ուղիղ եթերում և կիսվեք ձեր մտքերով՝ զանգահարելով հաղորդման ընթացքում:




