ԿարևորՔաղաքական

Դեսպանատների ցանցն ընդլայնվում է, ինչը կարևոր է բալանսավորման արտաքին քաղաքականության տեսակետից․ Փաշինյան

Մեր դեսպանատների ցանցն աշխարհում ընդլայնվում է, ինչը կարևոր է մեր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության կիրառման տեսակետից, կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Օմանում դեսպանատուն բացելու համար շուրջ 52 մլն դրամ է հատկացնելու որոշմանը։

Ըստ նրա՝ ներդրումն արդարացված է. «Երկարաժամկետ քաղաքականություն պետք  է լինի, որ մենք սեփական շենքեր ունենանք, որովհետև դա ՀՀ-ի գույքն է, ունեցվածքն է այն տեղերում և այն քաղաքներում, որտեղ անշարժ գույքի գները շարունակաբար աճում են և շարունակելու են աճել: Դա արդարացված ներդրում է»:

Վարչապետը նաև ասել է, որ ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատների թիվն աճում է, և դա կարևոր է Հայաստանի միջազգային տեսանելիությունը մեծացնելու առումով:

ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստանը կունենա նաև դեսպանություն Հունգարիայում:

Կարդացեք նաև

Back to top button