ԿարևորՀասարակություն

Պարի միջազգային օր. ժողովրդական արվեստների պահպանումն ու զարգացումը պետության օրակարգում է

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում անցկացվել է համապետական պարային ֆլեշմոբ։ Միջոցառման նպատակն էր արժևորել ազգային պարը, մասնավորապես՝ քոչարին՝ որպես մշակութային ինքնության առանցքային տարր։

Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում:

Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ։ Հանդես են եկել Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության պարային խմբերը, «Ակունք» ազգագրական համույթը և «Նանե դանս շոու» խմբի սաները, որոնց միացել են նաև քաղաքացիները:

Քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Կարդացեք նաև

Back to top button