
Ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրվա առթիվ «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») կկայանա ավանդական ջազային բացօթյա համերգային ծրագիրը, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:
Ապրիլի 30-ը Ջազի միջազգային էր է հայտարարվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ եւ այն նշվում է 2012 թվականից, այդ թվում՝ նաև Երևանում:
Ժամը 19:00-ից 23:00-ն բացօթյա համերգում ելույթ կունենան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգոյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ Գևորգյանը, Դեյվ Գյոդակյանը, Աննա Կոստանյանը, Լևոն Մալխասյանը եւ ուրիշներ, ասված է Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։




