ԿարևորՀասարակություն

Երկրաշարժեր` Արարատի եւ Շիրակի մարզերում

Ապրիլի 28-ին՝ ժամը 22:49-ին (ըստ Գրինվիչի 18:49) Արարատի մարզում արձանագրվել է 2.5 մագնիտուդ ուժգնությամբ` օջախի 11 կմ խորությամբ երկրաշարժ:

էպիկենտրոնը գտնվել է Ելփին բնակավայրից է 12 կմ հյուսիս- արևմուտք, Երևանից` 54 կմ արևելք:

ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի սեյսմաերկրադինամիկ ցանցը էպիկենտրոնային գոտում սեյսմիկ ազդեցությունը գնահատել է 4 բալ:

Ապրիլի 29-ին` ժամը 03:40-ին (ըստ Գրինվիչի ժամը 23։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից էլ երկրաշարժ է արձանագրվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք` օջախի 10 կմ խորությամբ` 3․3 մագնիտուդով ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Ըստ ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի` երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Մեծ Սեպասար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Կարդացեք նաև

Back to top button