ԿարևորՔաղաքական

Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունի. Փաշինյան

Մենք ամենևին էլ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի համատեղ ասուլիսում։ 

«Մենք ուզում ենք, ինչպես և տրամաբանական է, ունենալ լավ հարաբերություններ միջազգային բոլոր գործընկերների հետ: Ավելին, մենք ուզում ենք կարգավորել մեր հարաբերությունները մեր տարածաշրջանի երկրների հետ, մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, մենք ուզում ենք ավելի լավացնել հարաբերությունները մեր մյուս հարևանների հետ, Վրաստանի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և իհարկե, մենք ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ»,-նշել է նա: 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին, ՀՀ վարչապետն ընդգծել է, որ դրանք հիմնվում են և պիտի հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա։

Նա նշել է, որ Հայաստանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է չկառուցել մեկ ուղղությամբ արտաքին քաղաքականություն:

Որպես դրա արտահայտություններից մեկը նա նշել է Հայաստանում վերջերս ընդունված՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը տալու վերաբերյալ օրենքը:

Կարդացեք նաև

Back to top button