Սուրճ ու սեր առավոտից

ԴՆԹ-ի գաղտնիքները և արյան դոնորության կարևորությունը. «Սուրճ ու սեր առավոտից»

🎙Միացեք մեզ այսօր Հանրային ռադիոյի ուղիղ եթերում, որտեղ Տիգրան Հարությունյանն ու Լուսինե Մուրադյանը կհյուրընկալեն երկու հրաշալի զրուցակիցների:

🧬 Դավիթ Բաբիկյանի հետ (ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական բժշկական գենետիկայի գծով, ԵՊԲՀ դոցենտ) կբացահայտենք ԴՆԹ-ի գաղտնիքները Դնթ-ի միջազգային օրվա առթիվ։ Ինչպե՞ս է այս հրաշալի մոլեկուլը կազմում մեր էության հիմքը և ինչո՞ւ է այն այդքան կարևոր մեր օրգանիզմի համար։

🚑Գայանե Գաբրիելյանի հետ (Տնտեսական գիտությունների թեկնածու, «Հաղորդաշղթա հանուն Բարեգործության» ՀԿ հիմնադիր) կքննարկենք արյան դոնորության կենսական կարևորությունը: Ինչպե՞ս կարող է մեկ մարդու որոշումը փրկել բազմաթիվ կյանքեր։

📌Ինչ է սպասվում հաղորդման ընթացքում՝

  • Թարմ լուրեր,
  • Եղանակի կանխատեսում,
  • Երևանի խցանումներ,
  • Արտարժույթի վերջին փոխարժեքները,
  • Լավ երաժշտություն:

☎️Եվ իհարկե, սուրճի բույրով ու սիրով լի հաղորդման ընթացքում ձեզ հետ ուղիղ կապի հնարավորություն։ Միացեք մեզ, կիսվեք ձեր մտքերով և հարցերով:

Կարդացեք նաև

Back to top button