ԿարևորՏնտեսական

Կալիֆորնիայի տնտեսությունը աշխարհում չորրորդն է

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգը իր տնտեսական ներուժով աշխարհում չորրորդն է՝ զիջելով միայն ընդհանուր ԱՄՆ-ին, Գերմանիային եւ Չինաստանին։

Արժույթի միջազգային հիմնադրամի եւ ԱՄՆ տնտեսական վերլուծության բյուրոյի տեղեկությունները ցույց են տալիս, որ Կալիֆորնիայի ՀՆԱ-ն 2024 թվականին կազմել է 4,10 տրլն դոլար՝ անցնելով Ճապոնիային, որի ՀՆԱ-ն կազմել է 4,01 տրլն։

Ըստ ԱՄՀ զեկույցի՝ Կալիֆորնիան վերը նշված 4 պետությունների համեմատ ունի ամենաարագ աճող տնտեսությունը։

Միաժամանակ, որոշ վերլուծաբաններ շեշտում են, որ Թրամփի մաքսատուրքերի քաղաքականությունը կարող է վտանգել այս նահանգի տնտեսության ապագան։

Կարդացեք նաև

Back to top button