Թուրքիայում հայ մնալը դժվար է և հպարտանալու բան։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Լևոն Սարդարյանն ու ֆուտբոլիստը զրուցում են Ցեղասպանությունը վերապրած Օզբիլիզ ընտանիքի, Թուրքիայում նախկինում և այսօր հայերի առջև ծառացած խնդիրների, հայկական ինքնության պահպանման, օտար երկրների փոխարեն Հայաստանը նախընտրելու մասին։
Օզբիլիզի խոսքով, Թուրքիայում հայկական ինքնությունը պահելը բարդ է, հայերը քչանում են, իսկ երիտասարդ սերունդն ավելի հեշտ է ձուլվում։




