ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժվար թե Սաուդյան Արաբիայում հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես որ ավելի վաղ գրում էին մի շարք լրատվամիջոցներ, գրում է kommersant.ru-ն։
Թրամփի խոսքով՝ հանդիպումը կարող է կայանալ այս ուղևորությունից հետո։ ԱՄՆ նախագահը նախատեսում է մայիսի 13-ից 16-ը այցելել Սաուդյան Արաբիա: Սպիտակ տունը չի հստակեցրել այցի նպատակը։
Ավելի վաղ որպես Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավոր վայր էր նշվում Սաուդյան Արաբիան, որտեղ արդեն բանակցություններ էին ընթանում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։
Axios-ի աղբյուրը պարզաբանել է, որ Թրամփի այցը կազմակերպվում է Պարսից ծոցի երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու և Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման հարցը քննարկելու համար։




