Թալանի վերադարձի տեմպերից ամենաշատը «Քաղպայմանագիրն» է դժգոհ։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
Լևոն Սարդարյանն ու պատգամավորը զրուցում են Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի, իշխանություն-ընդդիմություն չստացվող քաղաքակիրթ դիսկուրսի, ներքաղաքական իրավիճակի մասին։
Հակոբյանի խոսքով, երբ ընդդիմությունը քաղաքական դիսկուրսում չի կարողանում հաղթել, դիմում է միջանձնային թիրախավորումների։ Ըստ պատգամավորի, ցանկացած իշխանության համար կարևոր է ունենալ առողջ ընդդիմություն, առողջ քննադատություն, բայց և չհերքեց տարածված կարծիքը, որ գործող խորհրդարանական ընդդիմությունը իսկական պարգև է իշխանության համար։




