ԿարևորՄիջազգային

Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Փահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ։

«Խորապես վշտացած եմ Պահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական հարձակումից։ Սրտանց ցավակցում եմ զոհերի ընտանիքներին։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը՝ դրա բոլոր ձևերով։ Մեր մտքերն ու աղոթքները Հնդկաստանի բարեկամ ժողովրդի հետ են»,- X-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետը։ 

Հնդկաստանի Քաշմիր նահանգում երեքշաբթի օրը գրանցվել է վերջին տարիների ամենաարյունալի հարձակումներից մեկը։ Ենթադրյալ զինյալները կրակ են բացել զբոսաշրջիկների ուղղությամբ՝ խլելով առնվազն 20 մարդու կյանք։

Կարդացեք նաև

Back to top button