
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Դելի։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, ամենայն հավանականությամբ, քննարկվելու են երկու երկրների միջեւ արագացված կերպով առեւտրային երկկողմ գործարք կնքելու հարցերը, հայտնում է BBC-ին։
«Կողմերը նաեւ մտքեր կփոխանակեն տարածաշրջանային եւ գլոբալ իրադարձությունների շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,- ասված է Հնդկաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։
ԱՄՆ փոխնախագահը Հնդկաստան է ժամանել երեխաների եւ կնոջ՝ Ուշա Վենսի հետ։ Վերջինիս ծնողները ԱՄՆ են տեղափոխվել Անդհրա-Փրադեշ նահանգից։




