Հասարակություն

Ինձ համար շատ կարևոր է, որ օպերային թատրոնը մի քանի տարի է խոշոր հարկատուների ցուցակում է. Կարեն Դուրգարյան

Ինձ համար շատ կարևոր է, որ օպերային թատրոնն արդեն մի քանի տարի ընդգրկված է խոշոր հարկատուների ցանկում, դա ինձ ուրախացնում է, կառավարության ֆեյսբուքյան էջում Հարկ վճարողի օրվա կապակցությամբ հրապարակված հարցազրուցում ասում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը։

Վերջին չորս տարիներին թատրոնը անցել է նոր ֆինանսական մոդելի, որի շրջանակում եկամուտները ոչ միայն աճել են, այլ նաև դարձել են ծրագրային կայուն զարգացման հիմք։

«Եթե նախկինում պետությունն ապահովում էր հիմնականում աշխատավարձային ֆոնդ և մեկ բեմադրություն, ապա այսօր թատրոնի ընդհանուր շրջանառությունը հասել է մոտ 3 միլիարդ դրամի, մինչդեռ նախորդում այն կազմել է մոտ 1 միլիարդ 500 միլիոն», – նշել է նա։

https://www.facebook.com/armgovernment/videos/1217760263235512

Կարդացեք նաև

Back to top button