Հայաստանի հասարակությանը մշակութազերծել են «ԿՎՆ»-ների միջոցով։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է հրապարակախոս Արայիկ Մանուկյանը։
Լևոն Սարդարյանն ու հրապարակախոսը զրուցում են մշակույթից, հասարակությունից, պետական քաղաքականությունից։ Մանուկյանի խոսքով, տասնամյակներ շարունակ որևէ իշխանություն չի ցանկացել ձևավորել հասարակություն, համարել են, որ ավելի հեշտ է կառավարել տգետներին, մինչդեռ իրականում հակառակն է։
Ըստ Մանուկյանի, մշակույթի հարցում պահանջները հասարակությունից չպետք է լինեն, այլ պատասխանատուներից, «մշակույթի մարդկանցից»։




