
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել ՀԱՄԱՍ- ի ղեկավարությանն ու քաղաքական թևին Գազայի հատվածում ռուսաստանցի պատանդներին ազատ արձակելու համար, հայտնում է INTERFAX- ը:
«Այն, որ ձեզ հաջողվեց ազատվել, նրա արդյունքն է, որ Ռուսաստանը կայուն, երկարամյա հարաբերություններ ունի Պաղեստինի ժողովրդի հետ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մենք պետք է երախտագիտության խոսքեր ասենք ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանն ու քաղաքական թևին մեզ ընդառաջ գնալու և այս մարդասիրական ակտն իրականացնելու համար»,- ասել է Պուտինը ՀԱՄԱՍ-ի գերությունից ազատ արձակված ռուսաստանցի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:
Նրանք պատանդ էին վերցվել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի դեմ հարձակման ժամանակ։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը «ամեն ինչ կանի, որպեսզի նման [մարդասիրական] գործողություններ հնարավորինս հաճախ տեղի ունենան… որպեսզի բոլոր մարդիկ, որոնք գտնվում են նման պայմաններում, ազատ արձակվեն»։




