👮Այսօր՝ ապրիլի 16-ին, «Սուրճ ու սեր առավոտից» հաղորդման ուղիղ եթերում կհյուրընկալվի Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը:
🎙️Հաղորդավարներ Սևակ Հակոբյանն ու Մարինա Գրեգը կզրուցեն հյուրի հետ Ոստիկանության աշխատակիցների օրվա առթիվ:
📌Բացի հետաքրքիր զրույցից՝ կկարողանաք ստանալ օրվա թարմ տեղեկատվություն, եղանակի կանխատեսում, տարադրամի փոխարժեքներ և տեղեկանալ մայրաքաղաքի երթևեկության մասին: Եթերում նաև լավ երաժշտությունն է և, իհարկե, հնարավորություն՝ անմիջական կապ հաստատելու հաղորդման հեղինակների հետ:
☎️Միացեք մեզ այս առավոտ և վայելեք ձեր սուրճը լավ զրույցի ու սիրելի երաժշտության ուղեկցությամբ:




